Բրիտանական The Sun թերթը 45 տարվա ընթացքում առաջին անգամ հրաժարվել է իր էջում մերկ մոդելների լուսանկարներից, գրում է The Times-ը:
Թոփլես աղջիկների լուսանկարներն սկսել են հրապարակվել տաբլոիդի երրորդ էջում 1970 թվականից, անմիջապես այն բանից հետո, երբ թերթը ձեռք բերեց Ռուբերթ Մերդոկը:Նախոր սեպտեմբերին Մերդոկը երրորդ էջն անվանել է «հնաոճ»:
Այսպիսով, The Sun-ը հրաժարվել է բրիտանական լրագրության մեջ ամենա ոչ միանշանակ ավանդույթներից մեկից, նշում է The Times-ը, հաղորդում է Gazeta-ն:
Միաժամանակ, տաբլոիդը կշարունակի հրապարակել կիսամերկ մոդելների լուսանկարները իր հատուկ կայքում (page3.com):
The Sun-ի գլխավոր խմբագիր Դեւիդ Դինսմորը այս փոփոխությունները չի մեկնաբանել: Իր հերթին, տաբլոիդի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ թերթի երրորդ էջը գտնվում է նույն տեղում, 2-րդ եւ 4-րդ էջերի արանքում եւ հիշեցրել Page3 կայքի մասին:



























