ՌԴ առաջարկած խաղաղության ծրագիրն Ուկրաինայի մի մասը զավթելու ծրագիր է, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը՝ Ուկրաինայի իրավիճակին նվիրված ԱԽ նիստում:  

«Ռուսաստանն առաջ է շարժվում իրավիճակը սրելու ճանապարհով: Նա մշտապես խախտում է իր միջազգային պարտավորությունները, այլ երկրների տարածքները չզավթելու իր խոստումները: Ներկայիս իրադրությունը վտանգավոր է, քանի որ Ռուսաստանը շարունակում է անջատականների նախապատրաստումը եւ զինումը եւ պատերազմը, որը Մինսկի համաձայնագրի, Ուկրաինայի ինքնիշխանության եւ միջազգային օրենքի ակնհայտ խախտում է», - հայտարարել է Փաուերը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ըստ նրա՝  հիմնախնդիրը սառեցնելու փորձը Ռուսաստանի մարտավարությունն է, «որի նպատակն է զավթել մյուս պետության տարածքի մի մասը», հայտնում է «Գորդոնը»:

Փաուերը նաեւ նշել է, որ սեպտեմբերից Ռուսաստանը գրոհայիններին ուղարկել է շուրջ 100 միավոր հրետանային զենք՝ «չհաշված մյուս սպառազինությունը»: