Քանաքեռում քիչ առաջ կրակոցներ են հնչել։

NEWS.am-ի տեղեկություններով, երկու երիտասարդներ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճել են, ինչը վերաճել է կռվի, հնչել են կրակոցներ։ Երկուսն էլ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են Միքայելյանի անվան հիվանդանոց։

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ չնշեցին, հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են։