Արագածոտնի մարզում նախօրեին անկարգելով (պարաշյուտ) անհաջող վայրէջք կատարած, ՌԴ քաղաքացի 27-ամյա Մաքսիմ Բառանովի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ տեղափոխվել է տուժած քազաքացին:

«Գանգուղեղային վնասվածք ունի, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկորների կոտրվածք: Գիտակցություն չունի հիվանդը»,- ասաց վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ 2015թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 14.28-ին ՌԴ քաղաքացի 27-ամյա Մաքսիմ Բառանովը անկարգելով (պարաշյուտ) անհաջող վայրէջք է կատարել Ապարան քաղաք մոտակա լեռան լանջին. գտնվում է անգիտակից վիճակում: