«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հերքում է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ինքը մեկնելու է Բրյուսել՝ դիվանագիտական աշխատանք կատարելու:
«Ինձ համար պարզ է, թե նման տեղեկատվությունը որ կենտրոնից է փորձում գեներացվել: Ես որեւէ մտադրություն ու ցանկություն չունեմ արտերկիր գնալու: Խորհուրդ եմ տալիս այլ իդեաներ փորձեն գեներացնել, կարող է՝ ինչ-որ մեկը դուրս գա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: Նշենք, որ «Հրապարակը» օրաթերթը գրել էր, որ չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԲՀԿ-ում կուսակցական նոր տրանսֆորմացիաներ տեղի ունենան, կուսակցության ղեկավարումը հանձնվի Աբրահամ Մանուկյանին, իսկ Նաիրա Զոհրաբյանը մեկնի Բրյուսել՝ դիվանագիտական աշխատանք անելու:





























