ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթը խոստովանել է, որ խաբել է ՀԴԲ-ին՝ փորձելով թաքցնել 3.5 մլն դոլարը, որը վճարել է Իլինոյսի մի բնակչի՝ որպես իրավախախտումը թաքնելու դիմաց փոխհատուցում:

Հոկտեմբերի 28-ին կայացած դատալսումների ժամանակ Հասթերթը խոստովանել է, որ խաբել է քննիչներին: CNN-ի հաղորդմամբ, հաջորդ նիստի ընթացքում Հասթերթին մինչեւ 6 ամիս ժամկետով բանտարկություն է սպառնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հասթերթը փոխհատուցում է վճարել՝ սեռական բռնության ակտը թաքցնելու համար: ԱՄՆ-ում կինը հայտարարել է, որ իր եղբայրը նախկին խոսնակի կողմից սեռական բռնության է ենթարկվել, երբ վերջինը Չիկագոյի արվարձանում գտնվող դպրոցում ըմբշամարտի մարզիչ է եղել:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ եղած ժամանակ Հասթերթը խափանեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը: Կոնգրեսից հեռանալուց հետո Հասթերսը լոբբիստ է դարձել եւ Թուրքիայի կառավարությունից պայմանագիր ստացել: