Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվայից Երեւան ուղերթի վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «ՔԻՆԳ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ին: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ընկերությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ կա 8 զոհ եւ 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է:
LifeNews-ի փոխանցմամբ, ավտոբուսը բախվել է ժայռին ու շրջվել: Ռուսաստանի ՆԳՆ-ում երկու հիմնական վարկած են քննարկում. ավտոբուսի անսարքություն եւ վարորդի կողմից ղեկին քնելու հանգամանք:





























