Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի ուղեւորներից 3-ը եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, որն այս պահին դեպքի վայրում է:

Նշենք, որ հայտնի են մահացած ուղեւորներից 7-ի անունները

Սպարտակ Նալբանդյան

Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.),

Հրաչ Բադալյան,

Գագիկ Ստեփանյան,

Վաղուշ Ստեփանյան

Հայկ Ժորայի Հովհաննիսյան, (ծնվ. 1970 թ.)

Հակոբ Ալիխանյան:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: