Հայտնի է Տուլայի ավտովթարից այն 12 տուժածների անունները, որոնք կմնան տեղի հիվանդանոցներում:

ՏԿԱԻՆ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 3-ին Տուլայի շրջանում վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորներից 12-ը դեռեւս կմնան Ուզլովայա քաղաքի հիվանդանոցում եւ Կիրեեւսկի շրջանի բժշկական կենտրոնում:

Նրանք են.

Սարգսյան Սերյոժա Կամոյի (55 տ.)- Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, վիճակը՝ կայուն-ծանր

Նահապետյան Հակոբ Ստեփանի (68 տ.)- Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, վիճակը՝ կայուն-ծանր

Եսայան Հասմիկ Մարտինի (49 տ.) - Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, վիճակը՝ կայուն-ծանր

Սերիկոնյան Հռիփսիմե (53 տ.)- Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, վիճակը՝ կայուն-ծանր

Հովհաննեսյան Արթուր Աղվանի (32 տ.)- Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, վիճակը` ծանր

Գրիգորյան Սարգիս Խաչիկի (36 տ.) - Ուզլովայա քաղաքի հիվանդանոց

Սարգսյան Գայանե Վելիկի (52 տ.)- Կիրեեւսկի ԲԿ, վիճակը՝ բավարար բավարար

Ասրյան Ապրես Ռուբենի ( 49 տ.)- Կիրեեւսկի ԲԿ, վիճակը՝ կայուն-ծանր

Երեմյան Անուշավան Ռազմիկի (55 տ.)- Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, վիճակը՝ միջին ծանրության

Գասպարյան Գոհար Ռաֆիկի (39 տ.)-Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, վիճակը՝ բավարար

Եսայան Եսավ (21 տ.)- Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, վիճակը՝ բավարար

Հակոբյան Տիգրան Գառնիկի (30 տ.) - Ուզլովայա քաղաքի հիվանդանոց, վիճակը՝ բավարար:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:

Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:

Նշենք, որ նոյեմբերի 4-ին Տուլայի դատարանը 2-ամսյա կալանավորել է Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին: