ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրումէ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի  մասին  տեղեկությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ_ը։

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք ստացված տեղեկությունը»,- ասել է նա վերջին օրերին տարածաշրջանում իրավիճակի սրման մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր։  

Առաջնագծում մարտերից բացի հակառակորդի հրետանին հարվածներ է հասցրել բնակավայրերի ու մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերի վրա ։

Այս պահին Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով թեժ բախումներ են։ 

ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները , ընդունելով հակառակորդի մարտահրավերը , հուսալի պաշտպանական մարտեր են մղում ։ Առաջնագծում ստեղծված իրավիճակի մասին մանրամասները կհայտնենք հաջորդիվ։