ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լեւոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել եւ ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ն ոչնչացրել է հակառակորդի մեկ ուղղաթիռ։
Ադրբեջանի գործունեությունը ահաբեկչություն է. ԱԺ փոխնախագահ
Իրավիճակը շփման գծում. 12-ամյա մի երեխա սպանվել է, երկուսը վիրավոր են. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը
Հայկական զինուժը խոցել է Ադրբեջանի մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանի զինուժը դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների. թեժ բախումներ են ընթանում. ԼՂՀ ՊԲ