ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ինչպես նշվում է՝ հակամարտության գոտին գտնվում է ՌԴ ՊՆ մշտական ուշադրության կենտրոնում:
«Այդ կապակցությամբ ապրիլի 2-ին Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի եւ Ադրբեջանի Պնախարար, Զահիր Հասանովի հետ, նշել, որ անհաաղ միջոցներ է պետք ձեռնարկել հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:




























