Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախարարը կոչ է արել կողմերին ազդել իրավիճակի վրա Լեռնային Ղարաբաղում բռնությունները դադարեցնելու նպատակով։

«ԼՂՀ շփման գծում մարտական գործողությունները վերսկսելուն ՌԴ նախագահի արձագանքից, նաեւ իրավիճակի կարգավորմանն ուղղված ռուսական կողմի ձեռնարկած քայլերից՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շփումներից հետո Սերգեյ ԼԱվրովը բանակցել է Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ ու կոչ արել ազդել իրավիճակի վրա՝ բռնությունը դադարեցնելու նպատակով»,- հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ 

Մինչ այդ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն  էր արտահերթ հեռախոսային բանակցություններ ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ։