ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 5-ին Վիեննայում գումարելու են նիստ՝ քննարկելու իրավիճակը շփման գծում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը կհանդիպեն Վիեննայում և երեքշաբթի օրը կգումարեն Մինսկի խմբի նիստ ՝ Լեռնային Ղարաբաղում բռնությունները քննարկելու համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Նշենք, որ քիչ առաջ ՄԽ համանախագահները հանդես են եկել նաեւ հայտարարությամբ: http://news.am/arm/news/320188.html
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել հարավ-արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառվել են նաեւ հրետանի, զրահատեխնիա ու օդուժ։ Զոհվել է 12-ամյա երեխա, երկուսն էլ վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 զրահամեքենա ու 2 անօդաչու սարք։





























