Ադրբեջանի ՊՆ-ն երկար ժամեր լռություն պահպանելուց հետո պաշտոնապես ընդունել է առաջին կորուստները՝ 12 զոհված զինծառայող։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ Պաշտպանության նախարարությունը ընդունում է նաեւ Մարտակերտի Աղդամի ու Հադրութի շրջաններում հայկական դիրքերի ուղղությամբ գործողությունների հարձակողական բնույթը։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ընդունել է նաեւ մեկ ուղղաթիռի ու մեր զրահամեքենայի կորուստը։
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել հարավ-արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառվել են նաեւ հրետանի, զրահատեխնիա ու օդուժ։ Զոհվել է 12-ամյա երեխա, երկուսն էլ վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 3 զրահամեքենա ու 2 անօդաչու սարք։





























