News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին ասված է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:

«Շփման գծի երկայնքով թեծ մարտերի մասին տեղեկությունները խորը մտահոգության տեղիք են տալիս: Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ խուսափեն որեւէ հետագա գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է հանգեցնել էսկալացիայի:
Եվրամիությունը ցավակցություն է հայտնում մարդկային կորուստների, մասնավորապես քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ»,- ասված է Մոգերինիի հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ եւ երեք համանախագահների ջանքերին: «Մենք ակնկալում ենք, որ երկու կողմն էլ  խստորեն կպահպանեն հրադադարի մասին պայմանագիրը, զերծ կմնան ուժ կիրառելուց եւ կվերականգնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ