Ֆրանսիայի իշխանությունները կողմերին կոչ են անում անշեղորեն հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը ու պնդում է իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։

«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային կատարված միջադեպերով։ Մենք ցավում ենք, որ այս միջադեպերն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների՝ մասնավորապես խաղաղ բնակիչների շրջանում եւ կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասվում է Նադալի հայտարարության մեջ։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տվյալ հակամարտությունը, որը արդեն երեք տասնյամյակ չի հաջողվում լուծել, կարող է կարգավորվել միայն կողմերի միջեւ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակում, որի աշխատանքը Փարիզն ամբողջովին սատարում է։

«Այսպիսով, Ֆրանսիան կոչ է անում անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք մեր ջանքերը չենք խնայի այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Նադալը։