«Սոցիալական ցանց» (The Social Network) անվամբ ֆիլմը, որն էկրան է բարձրացել հոկտեմբերի 1-ին, անցած հանգստյան երկու օրերի տվյալներով, դարձել է հյուսիսամերիկյան կինոպորտալի լիդերը: Ինչպես հաղորդում է Box Office Mojo կայքը, ռեժիսոր Դեվիդ Ֆինչերի կինոնկարը՝ նվիրված   Facebook-ի ստեղծմանը, հավաքել է 23 միլիոն դոլար:

Ֆիլմը նկարահանվել է Բեն Մեզիչի «Ակամա միլիարդատերեր. Facebook-ի ստեղծման այլընտրանքային պատմություն» վեպի հիման վրա, որում հնչող երաժշտության հեղինակը Nine Inch Nails-ի Թրենթ Ռեզնորն է: Ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանում նախատեսված է հոկտեմբերի 28-ին:

Հյուսիսամերիկյան պորտալում երկրորդ տեղը զբաղեցնում է «Գիշերային պահակների լեգենդները 3D» (Legend of the Guardians: The Owls of GaHoole) ֆիլմը, որն անցած հանգստյան երկու օրերի ընթացքւոմ հավաքել է 10, 855 միլիարդ դոլար (հավաքված ընդհանուր գումարը կազմում է մոտ 30 միլիոն դոլար): Երրորդ տեղը զբաղեցնում է անցած շաբաթվա լիդերը՝ «Ուոլ Սթրիթ. Փողերը չեն քնում» (Wall Street: Money Never Sleeps) ֆիլմը: