Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անձնական վարսահարդարը, որը նրա հետ աշխատում է 2012 թվականի մայիսին, ամսական 9.895 եվրո է ստանում: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Le Canard enchaine-ին:

Պետության ղեկավարի անձնական վարսահարդար Օլիվիե Բ.-ի աշխատանքային պայմանագիրը ստորագրել է 2012 թվականի մայիսի 16-ին, Ելիսեյան պալատի աշխատակազմի ղեկավարը: Հնգամյա աշխատանքային պայմանագիրը նրան 593.700 եվրոյի եկամուտ կապահովի:

Le Canard enchaine-ի տվյալներով՝ վարսահարդարը պետք է միշտ հասանելի լինի նախագահի համար եւ նրան ուղեկցի ուղեւորությունների մեծ մասի ընթացքում: Շաբաթաթերթի հավաստմամբ, նման աշխատավարձերը սովորաբար ուղեկցվում են նաեւ կեցության ծախսերով եւ ընտանիքի համար այլ արտոնություններով:

Ելիսեյան պալատում դեռեւս չեն մեկնաբանել այս լուրը: