News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունները:

«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,- նշել է Բալայանը եւ հավելել. «Չավուշօղլուի նախորդը եւս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել էր, թե Կովկասում անվտանգության վրա ազդող Ղարաբաղի խնդիր գոյություն ունի։ «Այդ թեմայի հետ կապված Ռուսաստանը նախաձեռնություն է իրականացնում ու կարեւոր հանդիպումներ են տեղի ունեցել։ Երբ նայում ենք Ռուսաստանի առաջարկներին, նմանություն ենք տեսնում Հայաստանին ուղղված մեր առաջարկների հետ։ Մենք էլ Ղարաբաղի հարցում մեր հնարավորությունների չափ կանենք»,–ասել էր Մեւլութ Չավուշօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը մտահոգված է ԼՂ-ում տիրող իրավիճակով ու կոչ է անում միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար․ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Արցախում ռազմական գործողությունների մասին...
Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը. ՀՀ ԱԽ քարտուղար
Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ …
Հայաստանը հավատարիմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ հմանախագահության ներքո. Փոխվարչապետը՝ Աբդուլլա Շահիդին
Փոխվարչապետ Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին…
Թեհրանում Պուտինը եւ Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը եւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցը
Նախագահները քննարկել են նաեւ երկկողմ խոշոր նախագծերը․․․
ԼՂ-ում ժառանգության պահպանությունը քննարկման նյութ է եղել Մակրոնի, Փաշինյանի եւ Ալիևի հանդիպման ժամանակ. դեսպան
Ֆրանսիան գտնում է, որ անհրաժեշտ է Ղարաբաղում գտնվողն ժառանգության հարցով զբաղվել եւ այդ թեման ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է...
ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի նախագահի խորհրդականն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել ․․․
Ֆոտոռեպորտաժներ