News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախընտրական կրքերը թեժանում են Սեւան քաղաքում։ Քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին կանչել են հարցաքննության, նա չի ներկայացել, ինչից հետո քաղաքապետին բերման են ենթարկել Մարտունու քննչական բաժին։ NEWS.am-ի տեղեկություններով՝ քաղաքապետը որպես վկա հարցաքննվել է մի քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ստորգետնյա խողովակների ապօրինի վաճառքի առնչությամբ։ Հոկտեմբերի 2-ին Սեւանում քաղաքապետի ընտրություններ են, ինչի պատճառով արդեն տեւական ժամանակ քաղաքում լարված մթնոլորտ է։ Իշխանությունը չի սատարում գործող ՀՀԿ–ական քաղաքապետին։ Նա կատաղի պայքարի մեջ է «Սեւան» ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանի հետ, որը իշխանության հովանավորյալն է։ Մյուս կողմից, բավականին լարված են Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները մարզպետի հետ։ Իշխանական կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի  գլխին սեւ ամպեր են կուտակվել եւ հնարավոր է՝ նրա գործունեության վերաբերյալ սկանդալային բացահայտումներ լինեն։

Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ազատ եւ արդար՝ վստահեցնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ինչ վերաբերում է Էջմիածնի ընտրություններին, Մուկուչյանը վստահեցնում է՝ թենածուների միջեւ ընտրության նախաշեմին տեղի ունեցած քրեական պատմությունը բավարար հիմք չէր՝ ընտրությունը հետաձգելու համար։ Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մրցակիցը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։  Նա պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի որդին,  եւ նրա եղբայրը։ Կարեն Գրիգորյանի շրջապատը լուրեր է տարածել, թե բախումը հրահրել են մրցակիցները՝ կտրելով քաղաքապետի մեքենայի ճանապարհը եւ կրակելով նրանց ուղղությամբ, ինչից հետո Մանվել Գրիգորյանի որդիները իջել են մեքենայից ու զինաթափել Արթուր Թումանյանին եւ նրա ընկերոջը։

Վերջին օրերի ներքաղաքական ինտրիգներից մեկը կարծես թե հանգուցալուծվեց։ Արծվիկ Մինասյանը հեռանում է  էկոնոմիկայի նախարարությունից։ Մինչեւ այսօր դրանք կուլիսային խոսակցություններ էին, սակայն այսօր Գալուստ Սահակյանը հաստատել է՝ դաշնացական նախարարին տանում են բնապահպանության նախարարություն։ Այն, որ Կարեն Կարապետյանն էկոնոմիկայի նախարարի պաշտոնում չի ցանկանում տեսնել Արծվիկ Մինասյանին, ակնհայտ դարձավ դեռ նրա ղեկավարությամբ առաջին նիստին, երբ վարչապետը քննադատեց Արծվիկ Մինասյանի աշխատանքը։ Չնայած դրան «Դաշնակցությունը» համառորեն պնդում էր, որ Մինասյանին չեն հանելու, իսկ Կարապետյանի նկատողությունը շոու էր անվանում։ Հեռանալուց առաջ այսօր Արծվիկ Մինասյանը ասուլիս էր հրավիրել իր աշխատանքի 7 ամիսը ամփոփելու։ Նա ընդունել է՝ իրեն այլ աշխատանք են առաջարկել, բայց հերքել է լուրերը, թե ինքն ու Կարապետյանը կոնֆլիկտ են ունեցել։ 

Ով է Էկոնոմիկայի նախարարի՝ Կարեն Կարապետյանի թեկնածուն։ Մամուլում ամենից շատ շրջանառվող անունը Սուրեն Կարայանն է՝  Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների փոխնախարարը։ NEWS.am–ի հետ զրույցում Կարայանն ըստ էության չի հերքել այս տեղեկությունը։ «Ես կաշխատեմ այնտեղ, որտեղ իշխանությունները կորոշեն, որ ես ավելի օգտակար կլինեմ երկրի համար»,– ասել է նա։

Արցախում մեկ շաբաթ առաջ մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Փաթաթանյանին ծառայության ընթացքում բռնությունների են ենթարկել եւ գումար շորթել, ինչի հետեւանքով էլ նա ինքնասպանություն է գործել: Հարուցված քրեական գործի շրջանակում արդեն մեղադրանք է առաջադրվել վեց անձի, այդ թվում՝ լեյտենանտի: Նարեկի հարազատները մինչեւ հիմա չգիտեն, թե ինչի պատճառով է նա մահացել: Մեզ հետ զրույցում Նարեկի հարազատները պատմեցին, որ նա երբեք ծառայությունից չի դժգոհել, ավելին՝ դեպքի օրը խոսել է մոր հետ եւ բարձր տրամադրություն է ունեցել, սակայն մահից հետո նրա մարմնի վրա կապտուկներ են նկատել:

Սեպտեմբերի 23-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքում։ «Opel Astra»–ն Սիսիան-Գորիս ճանապարհին բախվել է ձիուն եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, այնուհետեւ բախվել հարակից ժայռին: Վարորդը՝ 60-ամյա Վալերի Բաղդասարյանը, տեղափոխել է հիվանդանոց, որտեղ մահացել է։

Սեպտեմբերի 23-ին բոլոր հիմնական արտարժույթները թուլացել են: Դոլարի փոխարժեքը   473, ռուբլունը՝7.44, եվրոյինը՝ 530, ֆունտինը՝ 616 դրամ

Սեպտեմբերի 24-ի ցերեկը եւ 25-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Երեւանում եղանակը անձրևոտ կլինի՝ գիշերը +11+13, իսկ ցերեկը՝+17+25 աստիճան տաքություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ