News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բերման է ենթարկվել։  Այս պահին նա գտնվում է Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հարցաքննվում է մի քրեական գործի շրջանակով, որը հարուցվել է ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված։ 

Նախնական տեղեկություններով՝ անհետացել են ստորգետնյա խողովակներ, որոնք պարզվել է, որ վաճառվել են քաղաքապետի գիտությամբ։  Ի դեպ, Ռուդիկ Ղուկասյանին նախօրեին կանչել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայացել, ինչից հետո նրան ստիպված բերման են ենթարկել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սեւանում քաղաքապետի ընտրություններ են, ինչի պատճառով արդեն տեւական ժամանակ լարված է քաղաքի մթնոլորտը։ Իշխանությունը չի սատարում ՀՀԿ-ական գործող քաղաքապետին։ Նա կատաղի պայքարի մեջ է մտել Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանի հետ, որը իշխանության պաշտպանյալն է։ Մյուս թեկնածուն անկուսակցական Արա Սմբատյանն է։

Նշենք, որ բավականին լարված են մարզպետի եւ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները։ Իշխանական կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի  գլխին սեւ ամպեր են կուտակվել եւ հնարավոր է նրա գործունեության վերաբերյալ սկանդալային բացահայտումներ լինեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ