ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կազմել է 474.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.63 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.43 դրամ (նվազել է 1.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 603.41 դրամ (աճել է 0.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.61 դրամ (աճել է 0.02):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  271.54 դրամ, ոսկի՝ 19,364.96 դրամ, պլատին՝ 14,995.87 դրամ։

Հոկտեմբերի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։