Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական օդանավերը կրակ են բացել Եմենի մոտակայքում, որտեղ հուղարկավորություն էր ընթանում: «Սինհուա» գործակալությունը ականատեսների վկայությամբ հայտնում է 160 զոհի մասին:

Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնում է, որ կա 700 զոհ:

Reuters-ի տեղեկություններով զոհվել է առնվազն 82 մարդ, վիրավորվել՝ 534-ը:

Ավելի վաղ Եմենի Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կա 450 զոհ եւ վիրավոր: Զոհերի կոնկրետ թիվը հայտնի չէ: