Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 12–ի լուսադեմին, Կիեւյան կամրջի տակ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել։ Ավելի ուշ պարզվել է դիակի ինքնությունը։  Նա  Սյունիքի մարզի Քարահունջ  գյուղի բնակիչ է։

Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը ինքնասպանություն է գործել։ Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են դեպքը։ Հարուցվել է քրեական գործ։ Մահվան հանգամանքները պարզվում են։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները դիակի մոտ հայտնաբերել են անձնագիր, բջջային հեռախոս, որում եղել է SMS հաղորդագրություն հետեւյալ բովանդակությամբ. «Եթե կարդաք, չգիտեմ՝ կհասնի ձեզ, թե չէ, բաց ոչ մեկին չմեղադրեք, ես եմ մեղավոր իմ դժբախտությունների մեջ, էլի չարդարացրի ոչ մեկի հույսերը, բայց, հավատացեք, որ շատ էի ուզում: Սիրում եմ սաղիդ, մենակ չէի սիրում ապրելը, էդ իմ համար չի»: