ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կազմել է 476.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.39 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.12 դրամ (նվազել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 581.98 դրամ (աճել է 0.39  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ (աճել է 0.03):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  267.43 դրամ, ոսկի՝ 19,267.54 դրամ, պլատին՝ 14,521.58 դրամ։

Հոկտեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։