News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին հարցը հանվել է Հավաքական անվտանգության խորհրդի երեւանյան նստաշրջանի օրակարգից։ Այս մասին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նստաշրջանի արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ։

Նախագահի խոսքով, հարցը քննարկվելու է տարեվերջին Սանկտ Պետերբուրգում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու համար Երեւան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները։ Իսկ Ղազախստանը ներկայացված է վարչապետով։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, հավաքական անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ