Արցախի հերոս, ԼՂՀ Աժ պատգամավոր Վիտալի Բալասանյանը նախագահ Բակո Սահակյանի հրամանով այսօր՝ նոյեմբերի 3-ին, նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է Սահակյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։