News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Զոհված զինծառայողների ընտանիքները միանվագ 10 միլիոն դրամ ապահովագրական գումար կստանան: Պաշտպանության նախարարը հանրապետության նախագահին զեկուցել է զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարները կտրուկ ավելացնելու ծրագրի մշակման ավարտի մասին:

Ծրագիրը կգործի 2017 թվականի փետրվարի 28-ից: Զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար, երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողներին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ: Ձեւավորվելու է խորհուրդ, որը վերահսկելու է, որ գործընթացն ամբողջությամբ թափանցիկ եւ հրապարակային լինի հասարակության համար:

Ծրագրեր մշակեք, թուղթ ու գրիչով գրեք ու ներկայացրեք: Վարչապետի հորդորն է տեղեկատվության եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին: Կառավարությունում այսօր ոլորտի զարգացման խնդիրներին նվիրված հերթական քննարկումն է տեղի ունեցել: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ որակական փոփոխություններին միտված ծրագրեր է ակնկալում, որոնք կարճաժամկետ հեռանկարում տեսանելի արդյունք կտան եւ կնպաստեն ոլորտի աշխուժացմանը:

Արագածոտնի մարզի Աղձք համայնքում այսօր նույնպես կրքերը թեժ էին: Երեկվանից գյուղի դպրոցականները դասադուլ են անում, իսկ այսօր նրանց են միացել նաեւ ծնողները՝ բողոքելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձի դեմ: Ասում են՝ առանց հիմնավորման դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից, եւ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Փարպի գյուղից Սոնա Միքայելյանին: Գյուղացիները պնդում են, թե սա քաղաքական խաղ է. դաշնակցական մարզպետն իր սանիկին է նշանակել: Գաբրիել Գյոզալյանը, սակայն, հերքում է ազգակցական կամ կուսակցական կապը: Ավելի ուշ հաջողվել է աշակերտներին համոզել վաղվանից վերսկսել դասերը, իսկ մեկ ամիս անց տնօրենների քննություններ են, եւ կրթօջախը նոր ղեկավար կունենա:

Աբովյան քաղաքում հոկտեմբերի 31-ին դանակահարված «Օլե» գիշերային ակումբի տնօրենը հիվանդանոցում մահացել է: 31-ամյա Մամիկոն Գրիգորյանը վնասվածք էր ստացել գլխի շրջանում, բժիշկները 8 ժամ տեւած վիրահատության միջոցով են միայն կարողացել դանակը հեռացնել գլխից: Ավելի վաղ պարզվել էր, որ Գրիգորյանին դանակահարել է ակումբի հաճախորդներից մեկը։

Տեւական հիմնանորոգումից հետո բացվել է Երեւանի սիրված մշակութային օջախներից մեկը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: Այս ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են արվել. ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել է միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ, բաց պատշգամբը վերածվել է գրադարանի եւ այլն: Այսուհետ նաեւ թանգարանը հասանելի կլինի հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների համար: Թանգարանի բացմանն այսօր մասնակցել է նաեւ հանրապետության նախագահը:

Նոյեմբերի 8-ին դոլարն ու եվրոն ամրապնդել են դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 529, ռուբլունը՝ 7 դրամ 53 լումա, ֆունտինը՝ 595 դրամ։

Նոյեմբերի 9-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ