Երեկ իմ մասնակցությամբ տհաճ միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանում: Ցավ եմ զգում, որ իմ պատճառով որոշ կայքեր, սոցիալական ցանցեր ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին՝ խորհրդարանին ոչ հարիր այս միջադեպի համար: Նաեւ ուզում եմ ասել, որ մյուս կողմը այ միջադեպի լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել:

Հարգելի լրատվական դաշտ, ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց ես կխնդրեի նաեւ, որ այն լրագրողները, որոնք պատվեր են կատարում թերթի, գլխավոր խմբագրի, մի քիչ ուսումնասիրեք, նրանք իրավունք ունեն լրագրությամբ զբաղվել»,-ասել է նա՝ հավելելով. «Կրկին անգամ ներողություն, հարգելի խորհրդարան, որ այդ տհաճ միջադեպի պատճառով ոչ դրական գնահատականներ են հնչել խորհրդարանի անվան հետ կապված»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտնել է, որ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր աչքին: Ամեն ինչ սկսվել է լրագրողների հետ պատգամավորի հարցուպատասխանի ժամանակ, երբ լրագրողի հարցերը դուր չեն եկել պատգամավորին: Ավելի ուշ Ռուբիկ Հակոբյանը առաջարկել է լրագրողին առանձնանալ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը: Նշենք, որ Վահե Մակարյանի այտը դեպքից հետո կարմրած էր: