News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ համաժողովի շրջանակներում հայկական սփյուռքի նշանավոր գործիչները, արվեստագետները, մարզիկները պարգեւատրվել են Ուկրաինայի հայերի միության շքանշաններով, հայտնում է Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը, փոխանցում է AnalitikaUA.net–ը։

Ուկրաինացի ռեժիսոր, սցենարի հեղինակ ու պրոդյուսեր, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Ռոման Բալայանը, Ուկրաինայի ազգային օպերայի մենակատար, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սուսաննա Չախոյանը եւ գեներալ-լեյտենանտ Վիլեն Մարտիրոսյանը Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից պարգեւատրվել են «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով։

Հայ հայտնի բարերար Ֆելիքս Պետրոսյանին շնորհվել է Ուկրաինայի հայերի միության «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» շքանշանը։

Մարզական ձեռքբերումների ու Ուկրաինայի սպորտի զարգացման մեջ անձնական ավանդի համար Ուկրաինայի հայերի միությունը պարգեւատրել է 2016-ին հաջողության հասած աթլետներին՝ այդ թվում պարա-կարատեի Եվրոպայի չեմպիոն Կարինա Հայրապետյանին, հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի 2016-ի առաջնության արծաթե մեդալակիր Ժորա Աբովյանին, մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Լեւոն Հակոբյանին ու ուրիշների։ Պատվոգիր է ստացել նաեւ Ուկրաինայի սուսերամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գառնիկ Դավիդյանը։

Դնեպրոպետրովսկի շրջանի Հայ երիտասարդությանը տրամադրվել է երիտասարդական կազմակերպության զարգացման դրամաշնորհ, Ուկրաինայի հայերի միության պատվոգրեր են ստացել կազմակերպության Կանանց կոմիտեի ու Կրթության կոմիտեի անդամները։

Ուկրաինայի հայկական սփյուռքը  հայկական ամենամեծաքանակ ու կազմակերպված համայնքներից է։

Հայերը կարեւոր տեղ են զբաղեցնում Ուկրաինայի պատմության մեջ։ Ժամանակակից Ուկրաինայի տարածքում նրանք հայտնվել են մոտավորապես 11-12-րդ դարերում։ Այս դարերի ընթացքում հայկական սփյուռքը հաջողությամբ ինտեգրվել է ուկրաինական հասարակությանը, միաժամանակ պահպանելով իր մշակութային, ազգային ու կրոնական առանձնահատկությունները։

Հիշեցնենք նաեւ որ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ Ուկրաինայի հայերի միությունը դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ