News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մայրաքաղաքում հունվարի 19-ին ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանի եւ այլ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի հիշատակության համար Անկարայի նախաձեռնության անդամները հավաքվել են Անկարայի Յուքսել պողոտայում, սակայն ոստիկանությունը խոչընդոտել է հավաքվածներին հանդես գալ հայտարարություններով։

Ոստիկանությունը միայն թույլատրել է հարգանքի տուրք մատուցել լռությամբ, սակայն ընթացքում մասնակիցներից մեկը Դինքի հետ կապված ինչ-որ բան է հայտարարել, որից հետո ոստիկանները պահանջել են դադարեցնել միջոցառումը։

Այնուհետ հավաքվածները ստիպված են եղել հիշատակի միջոցառումը տեղափոխել հարեւանությամբ գտնվող միություններից մեկի դահլիճ, որտեղ մասնակիցները դատապարտել են ոստիկանության քայլերը։

Հայ պատգամավոր Սելինա Դողանն իր խոսքում նշել է, թե անընդունելի է, որ հիշատակի միջոցառումն արգելում են պատճառաբանելով երկրում արտակարգ դրությունը։ «Եթե Հրանտ Դինքը ողջ լիներ, կասեր՝ աղջիկս, ոչ մի տեղ էլ չենք գնում, մենք շարունակում ենք պայքարը»-ասել է Սելինա Դողանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է…
Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տներն Արցախում՝ բարբարոս ադրբեջանցի օկուպանտների պատճառով...
21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական...
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ցեղասպանության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
Միջազգային հանրության կողմից այս էպիկական ողբերգությանը վճռական պատասխան չտալը խրախուսում է այլ վարչակարգերին նմանատիպ մարդասպան…
Այսօր առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (ուղիղ)
Նշենք, որ այս տարի բազամթիվ քաղաքացիներ անակնկալի էին եկել, երբ առավոտյան տեսել էին, որ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող…
Ամենաշատ