News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2016»-ը՝ ամենամյա հետազոտությունը, որտեղ Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսում 113-րդ տեղում է:

Հետազոտության մեջ աշխարհի երկրները դասակարգվում են՝ ըստ պետական ոլորտում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ փորձագետների ու ձեռնարկատերերի կողմից տրվող գնահատականի. որքան ցածր դիրքեր է երկիրը զբաղեցնում ինդեքսում, այնքան բարձր է այնտեղ կոռուպցիայի ընկալման մակարդակը։

Հետազոտության մեջ ընդգրկված են 176 երկրներ, որտեղ Հայաստանը 113-րդն է (33 միավոր՝ հնարավոր 100-ից)։ Նույնքան միավոր են ստացել նաեւ Բոլիվիան եւ Վիետնամը:

Նշենք, որ 2015 թվականի «Կառուպցիայի ընկալման ինդեքս»-ում Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցրել էր 95-րդ հորիզոնականը (35 միավոր):

Վարկանիշային ցանկում Վրաստանը զբաղեցրել է 44-րդ տեղը, Թուրքիան 75-րդ, Ադրբեջանը 123-րդ, Իրանն ու Ռուսաստանը կիսում են 131-րդ տեղը։

Վարկանիշում առաջին հորիզոնականում են Դանիան և Նոր Զելանդիան (90 միավոր), երկրորդ տեղում Ֆինլանդիան է (89 միավոր), երրորդում՝ Շվեդիան (88 բալ)։

Վարկանիշը եզրափակում են Հյուսիսային Կորեան (12 միավոր), Հարավային Սուդանը (11 միավոր) և Սոմալին (10 միավոր)։

Transparency International-ն այս ինդեքսը հրապարակում է ամեն տարի՝ սկսած 1995 թվականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ