Ստեփանակերտի հոսպիտալից հունվարի 24-ին ուղղաթիռով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն, դրական դինամիկայով:

Ալեքսեյ Ավանեսյանը 3 օր առաջ էր հակառակորդի կողմից վիրավորվել, նրան հունվարի 24-ին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին   Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պայմանագրային զինծառայողն ունի ստորին վերջույթների հրազենային վիրավորում, նրան վիրահատել են, անդամահատել ոտքը: