Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրական տարածքում կուսակցությունների եւ դաշինքների տարածքային ցուցակներով առաջադրվածներից ամենաշատ ձայները հավաքած եռյակում Հանրապետական կուսակցության թեկնածուներն են:

Նախնական տվյալներով՝ ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է նախկին ՕԵԿ–ական Կարեն Բոթոյանը՝ 14.932։ Նրան հաջորդում են նույնպես ՀՀԿ-ական, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ 14.430 ձայն եւ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ)՝ 13.248 ձայն:

Հաջորդը «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Հրանտ Մադաթյանն է՝ 11.971 ձայնով:

Ուշագրավ է, որ ՀՀԿ–ական գործարար Տիգրան Արզաքանցյանը ստացել է ընդամենը 3.912 ձայն։

Նշենք, որ Գեղարքունիքում ՀՀԿ-ն ստացել է 67.276 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 38.713 ձայնով, երրորդը ՀՅԴ-ն է՝ 9.107, չորրորդը «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է՝ 5.004 ձայնով։