News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանում այսօր՝ ապրիլի 27-ին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի`ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննության ժամանակ միջադեպ է գրանցվել. վիճաբանության մեջ մտան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Եգորյանը մի քանի անգամ հարց ուղղեց ԿԸՀ նախագահի Տիգրան Մուկուչյանին՝ թե արդյոք ԿԸՀ-ն քննարկել է եւ դպրոցների տնօրենների, եւ մանկապարտեզների վարիչների գործողությունների փոխկապակցվածության հանգամանքը: Մուկուչյանը պնդեց, որ ինքը նախկինում պատասխանել է այդ հարցին եւ ավելացնելու ոչինչ չունի. «Չակերտները բաց՝ ես այդ հարցին պատասխանել եմ, չակերտները փակ, վերջակետ»:

Այդ պահին Լեւոն Զուրաբյանը կողքի մարդկանց հետ խոսելիս բարձրացրեց մատը, ինչին Մուկուչյանն արձագանքեց. «Պարոն Զուրաբյան, առանց մատի»:

«Ես քո՞ հետ էի խոսում: Խի՞ ես ֆիքսվում իմ մատի վրա», - նշեց Զուրաբյանը, ինչին ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Ձեր գիտակցական մակարդակն էդքան ա: Դու չի, Ձեր ա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ