News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Վաճառվում է այն փենթհաուսը, որտեղ ապրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը՝ Մարիան, իր զուգընկերոջ հետ»,- հայտնում է Newsweek–ը։

«7․5 հազար քառակուսի մետր մակերեսով փենթհաուսը զբաղեցնում է շենքի երկու վերեւի հարկերը, որը գտնվում է Ղրիմյան օկրուգ գեղատեսիլ վայրում ՝ Վորսհոթենում, Հոլանդիայի մայրաքաղաք Հաագայից ոչ հեռու»,- ասվում է հոդվածում

«Բնակարանում կա վեց ննջասենյակ, այն վաճառվում է 3մլն դոլարով ու այս պահին հասանելի է»,- գրում է լրագրող Սոֆիա Լոտտո Պերսիոն։

«Մարիա Պուտինան, ըստ հաղորդագրությունների, երկրից մեկնել է 2014-ին, Արեւելյան Ուկրաինայում MH17 օդանավի վթարից հետո, որի մեղավորությունը վերագրում էին ռուսամետ անջատողականներին, ինչի հետեւանքով Ռուսաստանի ու Նիդեռլանդների հարաբերությունները վատացել էին»,- ասվում է հոդվածում։

«Պուտինի դստեր ու նրա ամուսնու գտնվելու վայրը հայտնի չէ։ 2016-ին հունվարին ռուսական New Times ամսագիրը գրել էր, որ նրանք Մոսկվայում են բնակվում, հոլանդական տեսարանները փոխարինելով դեպի ամերիկյան դեսպանատուն բացվող տեսարանով», ամփոփում է Պերսիոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ