News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու եւ դին Զանգու գետը նետելու մեջ կասկածվողին այսօր` ապրիլի 28-ին, ոստիկանները բերել են սպանության վայր։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, կասկածյալը Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա Վադիմ Օ.-ն է. նա կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու եւ դին Զանգու գետը նետելու մեջ։ Նա ոստիկաններին մատնացույց է արել այն վայրը, որտեղ նետել է դին։

Ապրիլի 21-ին սպանվածի կինը՝ 56-ամյա Սրբուհի Ս.-ն, ոստիկանության Մասիսի բաժին հայտարարություն է տվել, որ ժամը 14։00-ի սահմաններում իր ամուսինը՝ Հարություն Ազատյանը, ով տաքսի էր վարում, իրեն պատկանող Opel Astra G մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։

Սպանության վայրում կասկածյալը մատնացույց է արել այն տեղը, որտեղ երկաթով սպանել է իր զոհին, այնուհետեւ դին տեղափոխել զոհին պատկանող ավտոմեքենայի մեջ, տեղափոխել սպանության վայրից եւ նետել Զանգու գետը։ Կասկածյալը հայտնել է նաեւ, որ համոզվելու համար, որ զոհը մահացել է, մեկ անգամ էլ Opel-ով անցել է դիակի վրայով։

Դեպքի վայր են ժամանել նաեւ Սեւանի ջրասուզակները, քանի որ կասկածյալը հայտարարում է, որ դին նետել է գետը։

Աղբյուրի փոխանցմամբ, կասկածյալը պայմանագրային զինծառայող է, նախկինում մեկ այլ տաքսիստի մարմնական վնասվածք պատճառելու համար Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտված է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ