News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան, նախնական տվյալներով, ապօրինի է եղել։ Այդ մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանի պատասխանում ասվում է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերեւույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումը իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ:

Դրանց արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաեւ ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական:

Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու եւ ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ