Վրաստանի Դուշեթի շրջանի Կվեշեթի գյուղի մերձակա մայրուղում Հայաստանի քաղաքացու պատկանող բեռնատար է այրվել: Այս մասին «Նովոստի Գրուզիա»-ին հաղորդել են երկրի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Նախարարության տվյալներով՝ բեռնատարը Ռուսաստանից Հայաստան էր ուղեւորվում: Այն դատարկ է եղել: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Շուրջ մեկ ժամ ավտոմայրուղու այս հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ամբողջությամբ փակ է եղել. թեթեւ մարդատար մեքենաները շրջանցել են ճանապարհահատվածը, իսկ ուղեւորատար տրասպորտային միջոցներն եւ բեռնատարները սպասել են, մինչեւ հրդեհը մարվի: