Հանրապետության տարածքում մայիսի 4-ին գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 4-ին գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +13+18,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +13+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +18+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +13+18,

Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+19,

Տավուշում՝ գիշերը` +9+13, ցերեկը` +18+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +13+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +19+22,

Արարատում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +20+23,

Արմավիրում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +20+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +13+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +20+23,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +12+15, ցերեկը` +20+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +16+19,

Արցախում՝ գիշերը` +11+14, ցերեկը՝ +17+22: