News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Երբ փաստաթղթերը հանձնում էինք, այնտեղ փաստաթղթեր էին ստորագրել տալիս. դեռ 1-2 ամիս առաջ այդ փաստաթղթերը շտաբում բոլոր թեկնածուները հավաքված ստորագրում էին, պարզվել է եղել է մի թղթի կտոր, որ պարզ էլ չէր, թե ինչ էր գրված: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը, ով հրաժարվել է ինքնաբացարկի դիմումից եւ ցանկանում է վերցնել պատգամավորի մանդատը:

«Սստորագրություն ես դրել՝ չգիտենալով, որ… երեւի… ես դեռ չգիտեմ, բովանդակություն չկար, գրած էր միայն 90 հոդված: Դատարանը կորոշի: Հիմա նույնիսկ եթե դա կա, պահանջում ենք չեղյալ համարել»,-հայտարարեց նա:

Դիտարկմանը, որ փաստորեն Ծառուկյանն իրենց խաբե՞լ է, նա արձագանքեց. «Մինչեւ չպարզաբանեմ, չեմ կարող կարծիք ասել որեւ մեկի վերաբերյալ: Ինձ չեն կանչել, չեն զգուշացրել: Դա միայն Ծառուկյանից չի կախված»:

Նրա խոսքով, ոչ միայն «Ծառուկյան» դաշինքից, այլեւ բոլոր մյուս թեկնածուներն ունեին գրված այդպիսի «սատանայական թուղթ, որպեսզի հետագայում ոնց ցանկանան, քեզ դեմ տան»:

Հարցին, թե մտավախություն չունեք, որ ձեր նկատմամբ ճնշումներ կլինեն, որ հրաժարվեք մանդատից, Սաղաթելյանը պատասխանեց. «Էս տարիքիս պետք է վախենա՞մ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից մանդատից հրաժարված 23 թեկնածուներից 11-ը ինքնաբացարկից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել եւ ցանկանում են ստանալ իրենց մանդատները: Մուշեղ Սաղաթելյանը նարնց թվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ