ՀՀ Ազգային ժողովի նոր գումարման առաջին նիստը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 18-ին։ Այս մասին մայիսի 3-ին հերթական նիստի ժամանակ հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել Հայաստանի 6-րդ գումարման առաջին նիստը նշանակել 2017 թվականի մայիսի 18-ին, ժամը 10։00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել սույն թվականի ապրիլի 2-ին։