News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը, որը տեղի է ունենալու մայիսի 18-ին, կվարի Նապոլեոն Ազիզյանը՝ որպես ամենատարիքով պատգամավոր:

Ավելի վաղ նշվում էր, որ ԱԺ առաջին նիստը վարելու է ՀՀԿ խմբակցությունից Արա Բաբլոյանը, սակայն երեկ վերջնականապես պարզվեց, որ Նապոլեոն Ազիզյանը վերցնում է մանդատը, իսկ նա Արա Բաբլոյանից մեկ տարով մեծ է: Նապոլեոն Ազիզյանը ծնվել է 1946-ի հունվարին, իսկ Արա Բաբլոյանը ծնվել է 1947-ի մայիսին:

ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են:

ԱԺ առաջին նիստի օրը հին խորհրդարանը վայր է դնում լիազորությունները: Կառավարությունը նույնպես թողնում է իր լիազորությունները:, սակայն շարունակում է աշխատել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

Խորհրդարանի առաջին նիստում ընտրվում են ԱԺ նախագահը, փոխնախագահները, հանձնաժողովների նախագահները:

ԱԺ հաջորդ նիստը արդեն տեղի կունենա աշնանային նստաշրջանի ժամանակ:

Տպել
Ամենաշատ