Հանրապետության տարածքում մայիսի 5-ին հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 5-ին հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +19+21,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+19,

Տավուշում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +16+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +21+23,

Արարատում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+25,

Արմավիրում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+25,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+25,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +10+13, ցերեկը` +23+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +15+18,

Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +18+21: