News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսան՝ Գոռ Առաքելյանը, որը դատապարտվել էր 6.5 տարվա ազատազրկման, նախօրեին ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի ներման շնորհիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը երեկվանից զանգերի չի պատասխանում: Ազատ արձակման մասին հրաժարվում է խոսել նաեւ Առաքելյանի պատգամավոր աները:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին Երեւանի կենտրոնում՝ «Վերնիսաժի» տարածքում, կրակոցներ էին հնչել: Մասնավորապես, Գոռ Առաքելյանը ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վեճի էր բռնվել Վալերիկ Հովհաննիսյանի ու Ներսես Մելքոնյանի հետ եւ անկանոն կրակ բացել նրանց ուղղությամբ, ինչպես նաեւ վիրավորել պատահական անցորդների:

Առաջին ատյանի դատարանը Գոռ Առաքելյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 6.5 տարվա ազատազրկման: Փաստացի, Յուվեցի Կարոյի փեսան կալանավայրում անցկացրել է մոտ 3 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ