News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը կարող է տուգանել Facebook սոցիալական ցանցին՝ 2014 թվականին WhatsApp-ի գնման ժամանակ «ոչ ճշգրիտ կամ մոլորեցնող» տեղեկատվության տրամադրման համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

Վերջինները նշել են, որ Եվրահանձնաժողովը սկսել է ուսումնասիրել գործարքի մանրամասներն անցած տարվա դեկտեմբերին: Կասկած է առաջացրել Facebook-ի պնդումը՝ սոցցանցի եւ WhatsApp-ի օգտատերերի հաշիվները համակարգելու անհնարինության մասին:

Ըստ WSJ-ի՝ Եվրահանձնաժողովը չի կարող ստիպել Facebook-ին «հիմնավոր կերպով» փոխել իր աշխատանքը, սակայն նախատեսվում է Facebook-ի համար  «նշանակալի» տուգանք սահմանել, որպեսզի այն օրինակ ծառայի մյուսների համար:

Անցած տարվա նոյեմբերին Facebook-ը Եվրամիությունում ժամանակավորապես դադարեցրել էր WhatsApp-ի օգտատերերի տվյալների հավաքագրումը: Նման որոշում ընկերությունն ընդունել էր եվրոպական կարգավորիչ մարմինների ճնշման ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ