Երեւանի Դավիթաշենի կամրջից մայիսի 30-ին կինը փորձել է իր մեկամյա երեխայի հետ ինքնասպան լինել: NEWS.am-ին այսօր՝ մայիսի 31-ին, ոստիկանությունից տեղեկացրին, որ ժամը 15:50-ին ոստիկանության ծառայողները զեկուցել են, որ Դավիթաշենի կամրջից բաժին են ներկայացրել մի կնոջ, որը ինքնասպանություն գործելու նապատակով որդու հետ փորձել է ցած նետվել:  Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը:

Կատարվում է քննություն: