News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  կշարունակի պաշտոնավարել նաեւ 2018 թվականից հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

«Իհարկե, ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կմնա։ Ինչպես Կարեն Կարապետյանը, այնպես էլ մեր թիմի անդամները կմնան, բայց երկրի ղեկավարությունը կապված ապագայի հետ կմնա Սերժ Սարգսյանը»,–ասել է Գալուստ Սահակյանը։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, որն այս շաբաթ  ներկայացվելու է Ազգային ժողով, Սահակյանն ասել է, թե այն տարբերվում է նախորդից.  «Կարծում եմ՝ տարբերություններ կլինեն, որովհետեւ կառավարման նոր ձեւ է եւ կարծում եմ՝ եւ տնտեսութան, եւ քաղքականության մեջ անհրաժեշտ է որոշակի փոփոխություն մտցնել, ընդ որում դա ամբողջ քարոզարշավի ժամանակ ասել ենք»։

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած 850 միլիոն դոլարի ներդրումներին, որոնք դեռ չեն իրականացել, Գալուստ Սահակյանը նշել է, թե խոսքը 85 կոպեկի մասին չէ. «Ես կարծում եմ, բնականաբար, հնարավարություններ կլինեն եւ գտնում եմ, որ առաջիկայում կսատարեն, դա 85 կոպեկ չի, մենք խոսում ենք միլիոնավոր դոլարների մասին, իսկ մարդիկ մտածում են՝ վաղը չէ մյուս օրը անմիջապես գործարանները պիտի կառուցվեն եւ շահագործվեն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ