News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թել Ավիվի համալսարանի գիտնականները կերամիկական բեկորի վրա անհայտ տեքստ են հայտնաբերել, որը գտնվել է դեռեւս 1960-ական թվականներին Արադ քաղաքում: Խեցու բեկորի վրայի ուղերձում նշված է գինու գնումների մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Մինչեւ վերջին ժամանակները խեցեգրության կողմերից մեկը բաց էր համարվում: Արադը, որտեղ գտածոն հայտնաբերվել է, օգտագործվել է որպես ռազմական ֆորպոստ:

Արտաքին կողմի գրությունը պարունակում է ծառայողական գրառումներ եւ ռազմական ֆինանսների հաշվարկ:

Հակառակ կողմի պարունակությունը հաջողվել է տեսնել միայն հիմա սքանավորման նոր համակարգի միջոցով: Աչքի համար անտեսանելի կողմում ուղերձի հեղինակը գրում է յուղի մատակարարումների մասին եւ խնդրում է կայազորի կարիքների համար գինի ուղարկել:

Ենթադրվում է, որ ուղերձի հասցեատերն է եղել Էլիշիվ բեն Օշայհու անունով լոգիստիկայի սպան, իսկ հեղինակն է Բեեր Շեւա քաղաքից ոմն Հանանիյահու:

Նամակը սկսվում է բարեկամական ողջույնով. «Քո ընկեր Հանանիյահուն բարեւ է հղում ձեզ եւ Աստված օրհնի ձեզ»:

Դրան հետեւում է անդորրագրի հիշատակումը, որը հեղինակը Բեեր Շեւա է ուղարկել, արծաթ եւ յուղ ուղարկելու խնդրանքներ, ինչպես նաեւ ինչ-որ ապրանք ուղարկելու ցանկություն, որի անվանումն անընթեռնելի է:

Հետազոտողները խեցեգիրը, որը ստացել է Arad 16 անունը, թվագրել են մ.թ.ա. 600 թվականով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ